Ֆլումինենսեն Կոպա Սուդամերիկանայի շրջանակում մրցակցի դարպասը 10 գնդակ է ուղարկել🎥

Ֆլումինենսեն Կոպա Սուդամերիկանայի շրջանակում մրցակցի դարպասը 10 գնդակ է ուղարկել🎥

27/05/2022 - 21:21

Կոպա Սուդամերիկանայի (խմբ.` Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ ակումբային միջազգային մրցաշարը) խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ֆլումինենսեն» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիան ներկայացնող «Օրիենտե Պետրոլերո» ակումբի դեմ։

«Ֆլումինենսեն» պարզապես քարը քարի վրա չթողեց տանտերերին` հաղթելով 10:1 հաշվով։

Բրազիլական ակումբի կազմից Հերման Կանոն ու Մաթեուս Մարտինսը դարձան հեթ-տրիկի հեղինակ, իսկ Ջոն Արիասը, Մանոելը, Վիլիանն ու Կայո Պաուլիստան աչքի ընկան մեկական անգամ անգամ։

«Օրիենտե Պետրոլերոյի» միակ գոլն էլ գրանցվեց Սեբաստիան Ալվարեսի անվան դիմաց։

Նշենք, որ այս հաղթանակից հետո Ֆերնանդո Դինիզի թիմը վաստակեց 11 միավոր և H խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու լքեց հետագա պայքարը։

Բոլիվիական ակումբը այդպես էլ միավոր չվաստակեց ու եզրափակեց խումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022