ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարը նորից փոխվել է
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարը նորից փոխվել է
11/06/2026 - 15:46

ՖԻՖԱ-ն հունիսի 11-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։

Դասակարգման աղյուսակը 1877,27 միավորով գլխավորել է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը` բարելով դիրքը երկու տեղով։

Անցնող ամիսների թարմացումներից հետո արդեն երրորդ անգամ է փոխվում դասակարգման աղյուղակի առաջատարը։ Նախորդ դեպքերում առաջին տեղ էին բարձրացել Իսպանիան և Ֆրանսիան։

Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա (+2) – 1877,27 միավոր
  2. Իսպանիա – 1874,71
  3. Ֆրանսիա (-2) – 1870,70
  4. Անգլիա – 1828,02
  5. Պորտուգալիա – 1767,85
  6. Բրազիլիա – 1765,86
  7. Մարոկկո (+1) – 1755,10
  8. Նիդերլանդներ (-1) – 1753,57
  9. Բելգիա – 1742,24
  10. Գերմանիա – 1735,77

Հաջորդ թարմացումը տեղի կունենա ԱԱ-2026-ի ավարտից անմիջապես հետո` հուլիսի 20-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026