Օկամպոսը հերոսանում է` Սևիլիային պարգևելով դրամատիկ հաղթանակ Ատլետիկոյի դեմ խաղում🎥

Օկամպոսը հերոսանում է` Սևիլիային պարգևելով դրամատիկ հաղթանակ Ատլետիկոյի դեմ խաղում🎥

19/12/2021 - 02:00

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպիումը հիմնականում անցավ «Ատլետիկո Մադրիդի» առավելությամբ, սակայն «հնդկացիները» ոչ մի կերպ չկարողացան հաղթանակ կորզել։

Դեռ ավելին` երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, «Սևիլիայի» ֆուտբոլիստները 89-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեցին։

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին հիանալի հարվածով բացեց Իվան Ռակիտիչը և առաջ մղեց «Սևիլիային», սակայն 33-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ավգուստո Ֆելիպեն խփեց պատասխան գնդակը, իսկ ինչպես արդեն նշեցինք, 89-րդ րոպեին անդալուսական ակումբը հաղթանակ կորզեց. աչքի ընկավ Լուկաս Օկամպոսը։

Այս հաղթանակից հետո Խուլիեն Լոպետեգիի թիմը վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ատլետիկոն» մնաց 29 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022