«Օլիմպիակոսը» ռեկորդային գնով տրանսֆեր է իրականացրել 📸
Գոնսալո Պուերտան «Ռասինգից» տեղափոխվել է «Օլիմպիակոս», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` հունական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել 16 միլիոն եվրոյով։
«Օլիմպիակոսն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու գերազանցել Զլատկո Զահովկչի ռեկորդը։
Սլովենացի նախկին կիսապաշտպանը 1999թ. հուլիսին «Պորտուից» Պիրեյը ներկայացնող ակումբ էր տեղափոխվել 13,5 միլիոն եվրոյով։
Այս գործարքը ռեկորդային է նաև «Ռասինգի» համար` գրանցելով ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։
Նախորդ ռեկորդակիրը Նիկոլա Ժիգիչն էր։ Սերբ ֆուտբոլիստը 2007թ. ամռանը Սանտանդերը ներկայացնող ակումբից «Վալենսիա» էր տեղափոխվել 14 միլիոն եվրոյով։
Պուերտան «Ռասինգում» հանդես էր գալիս 2025թ. սեպտեմբերից, 36 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։
23-ամյա ֆուտբոլիստը 2024թ. մարտից հրավիրվում է Կոլումբիայի ազգային հավաքական, որի կազմում վերջերս մասնակցել է ԱԱ-2026-ին` մրցաշարում անցկացնելով 5 հանդիպում ու կատարելով 1 ասիստ։
Հիշեցնենք, որ վերջերս «Օլիմպիակոս» է տեղափոխվել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Գուստավո Պուերտա, Զլատկո Զահովիչ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Նիկոլա Ժիգիչ, Ռասինգ, տրանսֆերներ, Օլիմպիակոս