Քեյնի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին 🎥
Անգլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Տամպա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Նոր Զելանդիայի թիմի հետ` հաղթելով 1:0 հաշվով։
«Երեք առյուծների» հաղթական գոլը 45+2-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը հունիսի 11-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` Օռլանդոյում մրցելով Կոստա Ռիկայի հավաքականի դեմ։
Նոր Զելանդիայի հավաքականը Մունդիալից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml