Վիլյառեալը շոկի ենթարկեց Ատալանտային` նվաճելով ՉԼ 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Վիլյառեալը շոկի ենթարկեց Ատալանտային` նվաճելով ՉԼ 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

09/12/2021 - 23:56

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Վիլյառեալը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։

Նշենք, որ այս հադիպումը պետք է կայանար դեռ դեկտեմբերի 8-ին, սակայն Բերգամոյում տեղացած առատ ձյան պատճառով այն հետաձգվեց մեկ օրով։

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա կարելի է ասել, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Վիլյառեալը» գոլառատ խաղում կարողացավ հաղթել 3:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին. «դեղին սուզանավին» առաջ մղեց Արնո Դանժուման։

Նախքան ընդմիջման գնալը` 42-րդ րոպեն, Էթիեն Կապուն կրկնապատկեց Ունայի Էմերիի թիմի առավելությունը, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Վիլյառեալի»` երկու գնդակի առավելությամբ։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 51-րդ րոպեին «Ատալանտան» ստիպված էր ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից. Դանժուման դարձավ դուբլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։

Ջանպիերո Գասպերինիի սաները միայն խաղավարտին մոտ ակտիվացան ու փորձեցին բեկել հանդիպման ընթացքը և երկու գնդակ հետ բերեցին. Նախ 71-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին, ապա 80-րդ րոպեին` Դուվան Սապատան։

Ավելին անել «Ատալանտային» չհաջողվեց, իսկ հանդիպումն ավարտեց «Վիլյառեալի» հաղթանակով` 3:2 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Մանչեսթեր Յունայթեդ» 1:1 «Յանգ Բոյս»

F խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 11 միավոր
  2. «Վիլյառեալ» – 10 միավոր
  3. «Ատալանտա» – 6 միավոր
  4. «Յանգ Բոյս» – 5 միավոր

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը» պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի 1/8, իսկ «Ատալանտան»` Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022