Վարդենիսում ընթանում է ֆուտբոլային սիրողական մրցաշար

Վարդենիսում ընթանում է ֆուտբոլային սիրողական մրցաշար

01/07/2022 - 13:40

Անցնող օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթանում է ֆուտբոլային սիրողական առաջնություն, որի նպատակն է պատանիների և երիտասարդների շրջանում ֆուտբոլ սպորտաձևը խթանելը և զարգացնելը:

Համայնքի համար նմանատիպ միջոցառումը նորություն է, որը կարող է նոր մակարդակի վրա բարձրացնել տեղի ֆուտբոլային ներուժը։

Առաջնությունը կոչվում է «Համայնքապետի գավաթ», որին մասնսկցոում են 8 թիմեր։
Թիմերը բաժանվել են երկու ենթախմբի։
Ենթախմբերում առաջին երկու տեղերը զբաղեցնող թիմերը հնարավորություն կստանան պայքարը կիսաեզրափակիչում շարունակելու հնարավորություն։

Կիսաեզրափակիչների հաղթողներն էլ եզրափակիչ խաղում կպայքարեն բաղձալի գավաթի համար։

Նշենք, որ այս մրցաշարը կազմակերպվել է Վարդենիսի քաղաքապետարանի ջանքերով և կրելու է շարունանական բնույթ։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022