Վալվերդե. Մոտեցել ենք մրցանակին, բայց այն դեռ չենք վերցրել

Վալվերդե. Մոտեցել ենք մրցանակին, բայց այն դեռ չենք վերցրել

07/04/2019 - 13:30

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ կայացած հանդիպումը (2:0):

«Սրանք շատ կարևոր 3 միավորներ էին: Մենք մոտեցանք չեմպիոնությանը, բայց այն դեռ չենք նվաճել: Պետք է ավարտին հասցնել աշխատանքը:

Այսօրվա խաղը կարևոր էր, այն մեծ նրանակություն ուներ: Մենք գոհ ենք, որովհետև մրցակիցն ընթանում է 2-րդ հորիզոնականում, այն շատ լավ թիմ է, որը 10 հոգով պայքարեց մինչև վերջ:

Առջևում մենք ունենք Չեմպիոնների լիգայի շատ կարևոր հանդիպում, իսկ հետո նոր կմտածենք «Ուեսկայի» մասին: Կփորձենք հաղթել բոլոր խաղերում, բայց սկզբից պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա:

Հեռացումը ազդեց խաղի ռիթմի վրա: Խաղը կանգնեց հեռացման պատճառով, մենք դրան չէինք սպասում:

2-րդ խաղակեսում ավելի լավ խաղացինք: Մրցակիցը շատ վտանգավոր էր:Օբլակը հիանալի հանդիպում անցկացրեց:»,- Վալվերդեի Խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023