Վալվերդե. Մեսսին ուժեղ հարված է ստացել դեմքին, կարծես նրա վրայով բեռնատար անցած լինի

Վալվերդե. Մեսսին ուժեղ հարված է ստացել դեմքին, կարծես նրա վրայով բեռնատար անցած լինի

12/04/2019 - 22:13

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խեսել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ուեսկայի» դեմ կայանալիք հանդիպմանը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր մասնակցության մասին:

ՄՅՈւ-ի պաշտպան Քրիս Սմոլինգը Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ խաղի 30-րդ րոպեին կոտրել էր արգենտինացի ֆուտբոլիստի քիթը:

«Կազմում փոփոխություններ կլինեն: «Բարսելոնան» խիտ օրացույց ունի: Մենք լարված հանդիպում ենք անցկացրել Մանչեսթերում:

Առջևում ևս մեկ լարված խաղ է սպասվում «Ուեսկայի» դեմ, իսկ երեքշաբթի ՄՅՈւ-ի դեմ պատասխան հանդիպումն է: Անհրաժեշտ է մեր խաղում փոփոխություններ մտցնել:

Հնարավոր է Մեսսին հանգիստ ստանա: Ես խոսել եմ նրա հետ: Նրա հետ ամեն ինչ նորմալ է՝ չնայած նա ուժեղ հարված է ստացել դեմքին: Նրա վրայով կարծես բեռնատար անցած լինի: Մենք նրա վիճակը կգնահատենք մարզումներից հետո, բայց ամեն ինչ հնարավոր է լինի:

Եկեք չմոռանանք, որ մեզ անհրաժեշտ է 10 միավոր, որպեսզի չեմպիոն դառնանք: Մենք փոփոխություններ կմտցնենք, բայց միշտ մրցունակ թիմ ստեղծելու նպատակով:»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Sport-english-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022