Սևիլիայի ազատ անկումը. Բորուսիա Դորտմունդը ջախջախեց անդալուսական ակումբին🎥

Սևիլիայի ազատ անկումը. Բորուսիա Դորտմունդը ջախջախեց անդալուսական ակումբին🎥

06/10/2022 - 01:22

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերին հաջողվեց շատ ավելի լավ իրացնել գոլային պահերը` մրցակցին հաղթելով 4:1 հաշվով։

Էդին Թերզիչի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Գերեյրուն, Ջուդ Բելինգհեմը,Կարիմ Ադեյեմին ու Յուլիան Բրանդտը, իսկ «Սևիլիայի» միակ գոլը խփեց Յուսեֆ Քն-Նեսիրին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Մանչեսթեր Սիթի» 5:0 «Կոպենհագեն»

3-րդ տուրից հետո E խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Սիթի» – 9 միավոր
  2. «Բորուսիա Դորտմունդ» – 6 միավոր
  3. «Սևիլիա» – 1 միավոր
  4. «Կոպենհագեն» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022