Բուսկետս. Գիտենք, թե ինչքան կարևոր է Մեսսին թիմի համար

Բուսկետս. Գիտենք, թե ինչքան կարևոր է Մեսսին թիմի համար

31/03/2019 - 14:02

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Լիոնել Մեսսիի խաղը «Էսպանյոլի» դեմ:

«Մենք գիտենք, թե ով է Մեսսին, ինչերի է ընդունակ և ինչքան կարևոր է նա մեզ համար:

Նա խփեց տուգանայինից. մենք սովորել ենք դրան, նույնիսկ ավելիին, բայց նրան պետք է հարգանքի տուրք մատուցել:

Հակառակորդը պաշտպանվում էր, բայց մենք ավելի լավն էինք: Սակայն, եթե դուք պահեր չեք ստեղծում, մրցակիցն իրեն ավելի հարմարավետ է զգում»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023