Սարին Սլավիայի դեմ խաղի մասին. Հնարավոր է 5-6 ֆուտբոլիստների փոխարինենք

Սարին Սլավիայի դեմ խաղի մասին. Հնարավոր է 5-6 ֆուտբոլիստների փոխարինենք

11/04/2019 - 18:25

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին կիսվել է Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի «Սլավիայի» դեմ կայանլիք հանդիպումից իր սպասումներով:

«Պետք է ուշադիր լինենք: Սա շատ վտանգավոր խաղ է մեզ համար: «Սլավիան» վտանգավոր մրցակից է:

Նրանք «Սևիլիայի» դեմ երկու հանդիպումներում 6 գնդակ են խփել: Դա շատ արագ թիմ է:

Պետք է խաղալ խիտ և շատ գրագետ պաշտպանվել: Օդային փոխանցումների ժամանակ «Սլավիան» կարող է գրոհել 5-6 խաղացողներով:

Չգիտեմ կխաղա Էդեն Ազարը, թե ոչ, քանի որ նա երեկ մարզվում էր վերականգնողական ծրագրով մարզադահլիճում և ես նրան չեմ տեսել:

Նա էլ էր այնքան հոգնած, ինչպես մյուս ֆուտբոլիստները, ովքեր խաղացել էին բոլոր 90 րոպեները: «Սլավիան» խաղացել է շաբաթ օրը, իսկ մենք՝ երկուշաբթի: Հնարավոր է, որ ստիպված լինենք փոխարինել 5-6 ֆուտբոլիստների:»,- Սարիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023