Սաուլով հետքրքրված են ՄՅՈւ-ն և Ման Սիթին

Սաուլով հետքրքրված են ՄՅՈւ-ն և Ման Սիթին

03/04/2019 - 19:50

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգերը մանչեսթերյան երկու ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:

Ինչպես հայտնում է ESPN-ը, ՄՅՈւ-ն պատրաստ է պայքարել «Մանչեսթեր Սիթիի» հետ Իսպանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները Սաուլի խաղին հետևել են դեռ այն ժամանակ, երբ նա 2013/14 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռայո Վալեկանոյում»:

Մանկունյանցիները համարում են, որ Սաուլը իդեալական կհամապատասխանի թիմի տակտկիային և միջին գծում կփոխարինի Անդեր Էրեյրային, ով ամռանը կարող է անվճար տեղափոխվել ՊՍԺ:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Սիթին» բացի Սաուլից դիտարկում է նաև մադրիդցիների մյուս ֆուտբոլիստին՝ Ռոդրի Էրնանդեսին: Ի տարբերություն Սաուլի, ով կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, իսպանացի 22-ամյա կիսապաշտպանը հիմնականում խաղում է հենակետայինի դիրքում:

«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Ռոդրին ավելի շատ կարող է լինել Ֆերնանդինիոյին փոխարինող:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023