Սալահը, Մանեն ու Կեյտան միացել են իրենց հավաքականներին

Սալահը, Մանեն ու Կեյտան միացել են իրենց հավաքականներին

05/01/2022 - 12:16

«Լիվերպուլի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ միացել են իրենց հավաքականներին` մասնակցելու հունվարի 9-ից փետրցարի 6-ը Կամերունում կայանալիք Աֆրիլայի Ազգերի գավաթի խաղարկությանը։

Մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է, որ իրենց հավաքականներին են միացել Սադիո Մանեն (Սենեգալ), Մոհամեդ Սալահն (Եգիպտոս) ու Նաբի Կեյտան (Գվինեա)։

Հավելենք, որ Սենեգալի ու Գվինեայի հավաքականներն ընդգրկված են միևնույն` B խմբում և կմրցեն Մալավիի ու Զիմբաբվեի դեմ։

«Փարավոններն» էլ տեղ են գտել D խմբում և կմրցեն Նիգերիայի, Սուդանի ու Գվինեա-Բիսաուի հավաքականների դեմ։

Նշենք, որ այդ 1 ամսվա ընթացքում վերոնշյալ ֆուտբոլիստները չեն կարող օգնել «Լիվերպուլին» նվազագույնը 5 հանդիպման ընթացքում, եթե նրանց հավաքականները երկար մնան պայքարի մեջ Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022