Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել Bugatti Voiture Noire մակնիշի լեգենդար ավտոմեքենա:
Daily-ն հայտնում է, որ մեծ աղմուկ հանած մեքենան, որի որոշ դետալներ դեռ պատրաստ չեն, պորտուգալացին գնել է 11 միլիոն եվրոյով: Այդպիսով, ավտոմեքենան ամենաթանկն է շուկայում:
Վերջերս Ժնևում ներկայացված Bugatti Voiture Noire-ն կարող է զարգացնել 420 կմ/ժ արագություն:
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/00/Bugatti_La_Voiture_Noire%2C_GIMS_2019%2C_Le_Grand-Saconnex_%28GIMS0951%29.jpg)