Ռոնալդուի սուպեր բենեֆիսն ու «Ալ Նասրի» հաղթանակը գերգոլառատ խաղում 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 12-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղում 5:3 հաշվով հաղթեց «Ալ Խոլուդին»։
Տանտերերից փայլեց «Ոսկե գնդակի» 5-ակի դառնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն` գրանցելով հեթ-տրիկ։
Լեգենդար հարձակվողը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 985-ի։
«Ալ Նասրից» մեկական անգամ աչքի ընկան նաև Անժելոն ու Սադիո Մանեն։ Հյուրերից դուբլ ձևակերպեց Ժուլյեն Դոմինգեշը, գոլ խփեց նաև Լոյիկ Էսոմբան։
«Ալ Նասրը» 28 միավորով երկրորդն է, «Ալ Խոլուդը»` 12 միավորով 10-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml