Ռոման վստահ խաղով ջախջախեց ՀԻԿ-ին🎥

Ռոման վստահ խաղով ջախջախեց ՀԻԿ-ին🎥

16/09/2022 - 00:56

Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, մրցեց ֆիննական ՀԻԿ-ի դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «գայլերը» մեծացրին ճնշումն ու մրցակցի դարպասն ուղարկեցին երեք անպատասխան գնդակ։

Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լորենցո Պելեգրինին ու Անդրեա Բելոտին։

Հանուն արդարության` նշենք, որ ՀԻԿ-ը 15-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր կենտրոնական պաշտպան, թիմի ավագ Միրո Տենհոն։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Բետիս» 3:2 «Լյուդոգորեց»

2-րդ տուրից հետո C խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Բետիս» – 6 միավոր
  2. «Լյուդոգորեց» – 3 միավոր
  3. «Ռոմա» – 3 միավոր
  4. ՀԻԿ – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022