Ռեալն ու Լիվերպուլը հետաքրքրված են բրազիլացի 15-ամյա հրաշամանուկի ծառայություններով🎥

Ռեալն ու Լիվերպուլը հետաքրքրված են բրազիլացի 15-ամյա հրաշամանուկի ծառայություններով🎥

12/01/2022 - 00:17

«Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը» փորձում են առաջ անցնել մի շարք այլ եվրոպական գրանդ ակումբներից և հետաքրքրված են բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է Sport Bible-ն։

Թոփ ակումբների ուշադրությունը գրավում է հատկապես պատանի ֆուտբոլիստի վիճակագրությունը, ով «Պալմեյրասի» տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրած 169 խաղում դարձել է 165 գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ Էնդրիկը, չնակած 15 տարեկան է, սակայն այժմ հանդես է գալիս արդեն «Պալմեյրասի» Մ-20 տարեկանների թիմում և այժմ ակումբի կազմում մասնակցում է Սան Պաուլոյի երիտասարդական առաջնությանը։

Հունվարի 8-ին առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Պալմեյրասի» Մ-20 թիմը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Ռեալ Արիկեմեսի» իրենց հասակակիցների նկատմամբ, իսկ Էնդրիկը դարձել է դուբլի հեղինակ, ինչն էլ ավելի է ակտիվացրել գրանդ ակումբների ուշադրությունը։

Հաղորդվում է, որ, բացի «Ռեալից» ու «Լիվերպուլից», Էնդրիկին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն Էնդրիկի տրանսֆերն իրագործելուն ամենամոտը հենց մերսիսայդյան ու մադրիդյան ակումբներն են։

Ստորև ներկայացնում ենք Էնդրիկի խփած երկու գոլերը «Ռեալ Արիկեմեսի» Մ-20 թիմի դեմ խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022