Ռեալը նոր հարձակվող չի գնի. ակումբում հավատում են, որ Ազարը կվերադառնա նախկին խաղամակարդակին

Ռեալը նոր հարձակվող չի գնի. ակումբում հավատում են, որ Ազարը կվերադառնա նախկին խաղամակարդակին

11/06/2022 - 16:36

«Ռեալ Մադրիդը» Կիլիան Մբապեի (ՊՍԺ) կողմից մերժում ստանալուց հետո մտադիր չէ ձեռք բերել այլ հարձակվողի։

Ինչպես տեղեկացնում է COPE-ն, «սերուցքայինների» մարզչական շտաբն ու ղեկավարությունը կարծում են, որ Լա լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո ակումբի հարձակման գիծն ամրապնդելու կարիք չկա։

Աղբյուրի փոխանցմամբ` եթե Մարիանո Դիասն ու Լուկա Յովիչը լքեն «Ռեալի» շարքերը, ապա ակումբում կմնա Բորխա Մայորալը, ով 2021/22 մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Ռոմայի», իսկ երկրորդ հատվածը` «Խետաֆեի» կազմում։

Սպասվում է, որ 25-ամյա հարձակվողը միջմրցաշրջանային հատվածը կանցնացնի «Ռեալի» կազմում և հարձակման գծում կլինի ակումբի միակ համալրումը։

Սպասվում է, որ, ինչպես նախորդ, այնպես էլ հաջորդ մրցաշրջանում հարձակման գծում Կառլո Անչելոտիի տրամադրության տակ կլինեն Կարիմ Բենզեման, Վինիսիուսը, Ռոդրիգո Գոյեսն ու Մարկո Ասենսիոն։

Բացի դրանից, «Ռեալի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը շարունակում են վստահել Էդեն Ազարին և հավատում են, որ բելգիացի հարձակվողը կվերադառնա նախկին խաղամակարդակին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022