ՊՍԺ-ն ծանրագույն ոչ-ոքի կորզեց «Լիլից»` երկու գոլ խփելով ավելացրած ժամանակում 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում ոչ-ոքի (2:2) գրանցեց «Լիլի» հետ։
Տանտերերը Հակոն Արնար Հարալդսոնի ու Դիլան Բակվայի գոլերի շնորհիվ մինչև խաղավերջ հաղթում էին 2:0 հաշվով, բայց փարիզյան գրանդը կարողացավ ծանրագույն ոչ-ոքի կորզել։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 90+1-րդ րոպեին հիասքանչ գոլ խփեց Վիտինյան, իսկ 90+5-ին աչքի ընկավ Մարկինյոսը։
«Պարի Սեն-Ժերմենը» առաջին տուրի հանդիպումը նույնպես 2:2 էր ավարտել` ոչ-ոքի գրանցելով «Ռենի» հետ։ Այդ խաղում փարիզցիները ևս զիջում էին 0:2 հաշվով, բայց թիմի նորեկ Ֆերան Տոռեսի դուբլի շնորհիվ խուսափեցին պարտությունից։
«Լիլը» 4 միավորով առաջին տեղում է, ՊՍԺ-ն` 2 միավորով 6-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml