Պերուում ֆուտբոլիստը մահացել է կայծակի ուղիղ հարվածից 🎥
Պերուում ֆուտբոլային հանդիպումներից մեկն ավարտվել է ողբերգությամբ։
Marca-ն գրում է, որ նոյեմբերի 3-ին երկրի ցածր լիգաներից մեկում կայացած «Խուվենտուդ Բելավիստա» – «Ֆամիլիա Չոկա» հանդիպման ընթացքում կայծակի հարվածից մահացել է 35-ամյա պաշտպան Խոսե Ուգո դե լա Կրուզ Մեսան։
Աղբյուրի համաձայն` դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 16:00-ին Պերուի Ուանկայո քաղաքի «Կոտո Կոտո» ստադիոնում։ Կայծակը հարվածել է այն պահին, երբ հանդիպումը փոթորիկի պատճառով դադարեցվել էր։
Կայծակի հարվածի պահին, բացի Դե լա Կրուզ Մեսայից, մի շարք ֆուտբոլիստներ տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ են ստացել, որոնք ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Ուգո դե լա Կրուզ Մեսան տեղում մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նրա վրա եղել է երկաթյա շղթա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Խոսե Ուգո դե լա Կրուզ Մեսան, Խուվենտուդ Բելավիստա, Ֆամիլիա Չոկա