Պաշտոնական. Սեսար Ասպիլիկուետան ավարտեց կարիերան 📸
Իսպանացի անվանի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով կարիերան ավարտելու մասին.
«Սիրելի ֆուտբոլ, այսօր ուզում եմ հայտնել, որ այս մրցաշրջանն իմ պրոֆեսիոնալ կարիերայում վերջինը կլինի»։
36-ամյա ֆուտբոլիստը կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացրեց «Սևիլիայում»` 16 խաղում կատարելով 1 ասիստ։
Եզրային պաշտպանն առավել հայտնի է «Չելսիում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում նա հանդես է եկել 2012-2023 թվականներին, 508 խաղում գրանցել 17 գոլ ու 51 ասիստ, նվաճել 9 տիտղոս, այդ թվում` դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող ու Անգլիայի կրկնակի չեմպիոն։
Ասպիլիկուետան խաղացել է նաև «Մարսելում», Մադրիդի «Ատլետիկոյում» և «Օսասունայում»։
Լեգենդար ֆուտբոլիստը 2013-2023թթ. հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական, 44 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Ատլետիկո Մադրիդ, Իսպանիայի հավաքական, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Սեսար Ասպիլիկուետա, Սևիլիա