Պաշտոնական. Պաուլո Դիբալան տեղափոխվեց Ռոմա

Պաշտոնական. Պաուլո Դիբալան տեղափոխվեց Ռոմա

20/07/2022 - 16:40

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» նախկին հարձկվող Պաուլո Դիբալայի հետ։

Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Արգենտինացի հարձակվողը «գայլերի» կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. հուլիսից` անցկացրած 293 խաղում դառնալով 115 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022