Պաշտոնական.  Շմեյխելը 11 տարի անց հեռացավ Լեսթերից` փոխելով ակումբային գրանցումը

Պաշտոնական. Շմեյխելը 11 տարի անց հեռացավ Լեսթերից` փոխելով ակումբային գրանցումը

04/08/2022 - 11:44

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «արծիվները» գործարքի դիմաց «աղվեսներին» վճարել են 1 մլն եվրո։

Հիշեցնենք, որ դանիացի դարպասապահը 2011 թ. հուլիսից հանդես էր գալիս «Լեսթերի» կազմում` անցկացրած 478 խաղում 147 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022