Պաշտոնական. «Միլանը» 50 միլիոնով տրանսֆեր իրականացրեց 📸
Պաշտոնական. «Միլանը» 50 միլիոնով տրանսֆեր իրականացրեց 📸
20/08/2026 - 11:09

«Միլանը» «Ստրասբուրգից» ձեռք է բերել եզրային կիսապաշտպան Դիեգո Մորեյրային, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` իտալական գրանդը բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Ստրասբուրգը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կարող է ստանալ ևս 16 միլիոն եվրո բոնուս։

«Միլանն» իրականացրել է ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ռեկորդը պատկանում է Գոնսալու Ռամուշին, որին «Ռոսոներին» հունիսի 30-ին ՊՍԺ-ից ձեռք է բերել 74 միլիոն եվրոյով։

Դիեգո Մորեյրան «Ստրասբուրգում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 76 խաղում գրանցել է 7 գոլ ու 16 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026