Պաշտոնական. Մեմֆիս Դեպայը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

Պաշտոնական. Մեմֆիս Դեպայը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

20/01/2023 - 19:13

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային։

Կողմերի միջև կնքվել է 2.5 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

«Բլաուգրանայի» պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ հոլանդացի հարձակվողի վաճառքից ստացել է 3 մլն եվրո։

Բացի դրանից, «Բարսելոնան» հաստատել է, որ Դեպայի գործարքի շրջանակում ստացել է «հնդկացիների» վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին գնելու արտոնյալ, սակայն ոչ պարտադիր իրավունք։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը բելգիացի ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել 20 մլն եվրոյի դիմաց։

Հավելենք, որ Մեմֆիս Դեպայը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022