Պաշտոնական. Մաուրիսիո Պոչետինոն հեռացվեց Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Մաուրիսիո Պոչետինոն հեռացվեց Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից

21/05/2024 - 22:38

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Մաուրիսիո Պոչետինոյին։

«Ազնվականների» պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ։

Արգենտինացի մասնագետը լոնդոնյան ակումբը մարզում էր 2023 թ. հուլիսից։ «Չելսին» նրա գլխավորությամբ անցկացրել է 51 հանդիպում, տարել 27 հաղթանակ, կրել 14 պարտություն, 10 անգամ էլ խաղացել ոչ-ոքի։

«Չելսին» Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը 63 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023