Պաշտոնական. Լիվերպուլի հարձակվողը տեղափոխվեց Մոնակո

Պաշտոնական. Լիվերպուլի հարձակվողը տեղափոխվեց Մոնակո

29/06/2022 - 10:39

Ինչպես տեղեկացնում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» հարձակվող Տակումի Մինամինոյին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ մոնեգասկյան ակումբը ճապոնացի հարձակվողի դիմաց «Լիվերպուլին» վճարել է 15 մլն եվրո։

Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022