Պաշտոնական. Էրիկսենը հեռացավ Ինտերից

Պաշտոնական. Էրիկսենը հեռացավ Ինտերից

17/12/2021 - 18:48

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ։

«Ակումբն ու բոլոր «ներաձուրիները» ապագայում ամենայն բարիք են մաղթում ֆուտբոլիստին։ Նույնիսկ եթե այսօր «Ինտերի» ու Քրիստիանի ճանապարհները բաժանվում են, ամուր և անխզելի կապ կմնա մեր միջև։

Լավագույն պահերը, գոլերը, «Սկուդետոն» տոնելու ժամանակ «Սան Սիրոյի» հարևանությամբ երկրպագուների հետ գրկառանությունները… Այս բոլորը հավերժ կմնան մեր պատմությունում»,- գրված է միլանյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Քրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։

Հետագայում պարզ դարձավ, որ Էրիկսենի մոտ արձագանագրվել է սրտի կանգ և նրան Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտից անմիջապես հոսպիտալացրել են։

Հիվանդանոցում Էրիկսենի վրա տեղադրվել է սրտի աշխատանքը կարգավորող սարք` դեֆիբիլիատոր։

Դանիացի ֆուտբոլիստի` «Ինտերից» հեռանալու պատճառը հենց դա է, քանի որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Ա սերիան թույլ չեն տալիս հանդիպումներին մասնակցել դեֆիբիլիատորով։

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 60 հանդիպում` դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022