Պաշտոնական. Անդրեա Պիռլոն նշանակվեց թուրքական ակումբի գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Անդրեա Պիռլոն նշանակվեց թուրքական ակումբի գլխավոր մարզիչ

12/06/2022 - 21:07

Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Ֆաթիհ Կարագյումրուկի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեա Պիռլոն։

Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի միակ մարզչական փորձը եղել է «Յուվենտուսը», որը գլխավորել է 2020-21 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022