Պաշտոնական. Ալեքսանդր Լակազետը վերադարձավ Լիոն

Պաշտոնական. Ալեքսանդր Լակազետը վերադարձավ Լիոն

09/06/2022 - 11:47

Ինչպես տեղեկացնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքել է 3 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը հենց «Լիոնի» սան է, որտեղից էլ 2017 թ. ամռանը 53 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ», որի կազմում անցկացրել է 206 հանդիպում` դառնալով 71 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Լակազետի` «Լիոնում» ունեցած մրցելույթներին, ապա նա ֆրանսիական ակումբի կազմում դաշտ է դուրս եկել 275 անգամ` խփելով 129 գոլ ու 43 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022