Չելսին փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Միլանին 🎥

Չելսին փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Միլանին 🎥

06/10/2022 - 00:54

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Գրեհեմ Փոթերի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վեսլի Ֆոֆանան, Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ռիս Ջեյմսը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Զալցբուրգ» 1:0 «Դինամո Զագրեբ»

3-րդ տուրից հետո E խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Զալցբուրգ» – 5 միավոր
  2. «Չելսի» – 4 միավոր
  3. «Միլան» – 4 միավոր
  4. «Դինամո Զագրեբ» – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022