Չելսիի 7 ֆուտբոլիստների նկատել են գիշերային ակումբում

Չելսիի 7 ֆուտբոլիստների նկատել են գիշերային ակումբում

05/04/2019 - 17:47

«Չելսիի» 7 ֆուտբոլիստներ գիշերը եղել են գիշերային ակումբում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լրագրողները Raffles գիշերային ակումբում նկատել են Ռոս Բարքլիին, Օլիվիե Ժիրուին, Գարի Կեհիլին,Դանիել Դրինքուոթերին, Իթան Ամպադուին, Էմերսոն Պալմիերիին և Ռուբեն Լոֆտուս-Չիկին:

Ժիրուն, Դրինքուոթերը, Կեհիլն ու Լոֆտուս Չիկը ակումբը լքել են 01:00-02:00 ժամանակահատվածում: Ամպադուի և Պալմիերի մասին ոչ մի ինֆորմացիա չի հայտնվում, իսկ ակումբն ամենաուշը լքել է Ռոս Բարքլին իր ընկերուհու հետ՝ 05:00-ի սահմաններում:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022