Չելսիի նոր ղեկավարությունը տարօրինակ առաջարկ էր կատարել Տուխելին

Չելսիի նոր ղեկավարությունը տարօրինակ առաջարկ էր կատարել Տուխելին

11/09/2022 - 23:34

Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հարաբերություններ են ունեցել «Չելսիի» նոր ղեկավարությունն ու ակումբի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Ըստ The Athletic-ի ունեցած տեղեկությունների` գերմանացի մասնագետն առաջին իսկ օրերից բարդ հարաբերություններ է ունեցել ակումբի նոր սեփականատերեր Թոդ Բոուլիի և Բեհդադ Էգբալիի հետ։

Խնդիրն այն է, որ համասեփականատերերից մեկը Տուխելին առաջարկել է խաղալ 4-4-3 մարտավարական սխեմայով, այսինքն ոչ թե 10, այլ` 11 ֆուտբոլիստներով (Խմբ.` դարպասապահը չի համարվում «խաղացող» ֆուտբոլիստ

Աղբյուրը հաստատում է, որ նոր սեփականատերերի հետ աշխատելու ժամանակ բազմիցս եղել են դեպքեր, երբ նրանք Տուխելին ու նրա մարզչական շտաբին դրել են անհարմար իրավիճակներում։

Բացի դրանից, 49-ամյա մասնագետը դժգոհ է եղել նաև «ազնվականների» տրանսֆերային քաղաքականությունից։

Տուխելն ակումբի նոր ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Մաթիյս դե Լիխտին, Պրեսնել Կիմպեմբեին, Ֆրենկի դե Յոնգին և Ռաֆինյային, սակայն, արդյունքում այդ գործարնքներից և ոչ մեկը «թոշակառուները» չեն կարողացել իրականացնել։

Միջմրցաշրջանային հատվածում Տուխելն ու «Չելսիի» ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ էին ունենում` քննարկելու տրանսֆերային հարցերը։ Գերմանացի մասնագետը, ինչ-որ պահից սկսած, սկսեց այդ հանդիպումներին ուղարկել իր գործակալին, քանի որ շատ հյուծվում էր դրանցից։

Հաղորդվում է, ղեկավարության նկատմամբ վերաբերմունքի վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև այն փաստը, որ Թոմաս Տուխելը երկար ժամանակ ստիպված է եղել համոզել ակումբին ձեռք չբերել Կրիշտիանու Ռոնալդուին և Ժյուլ Կունդեին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին «Չելսին» պաշտոնանկ արեց Թոմաս Տուխելին` նրա փոխարեն նշանակելով Գրեհեմ Փոթերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022