Շվեյցարիան սենսացիոն չեմպիոն ունեցավ 🎥
Շվեյցարիան սենսացիոն չեմպիոն ունեցավ 🎥
04/05/2026 - 12:33

«Թունը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։

Մաուրո Լուստրինելիի գլխավորած թիմը Սուպերլիգայի 35-րդ տուրում հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Բազելին»։

Ակումբը 74 միավորով առաջին տեղում է` առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակցիների համար։

«Թունը» դեռ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում` Չելենջ իգայում, որը նույնպես հաղթել էր։

«Թունը» ակումբի128 տարվա պատմության ընթացքում նվաճել է առաջին խոշոր տիտղոսը։ Ակումբը նաև 20 տարի անց կմասնակցի Չեմպիոնների լիգային` ամռանը պայքարն սկսելով որակավորման երկրորդ փուլից։

Թունն ունի ընդամենը 43 հազար բնակչությունը, որը մեծությամբ Շվեյցարիայի 11-րդ քաղաքն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026