Շվեյցարիայի նորընծա չեմպիոնը 8 գոլ է բաց թողել` կրելով սենսացիոն պարտություն 🎥
Շվեյցարիայի նորընծա չեմպիոնը 8 գոլ է բաց թողել` կրելով սենսացիոն պարտություն 🎥
15/05/2026 - 11:32

Շվեյցարիայի Սուպերլիգայի նորընծա չեմպիոն «Թունը» նախավերջին` 37-րդ տուրում սեփական դաշտում 3:8 հաշվով սենսացիոն պարտություն է կրել երկրի ամենահայտնի ակումբներից` «Յանգ Բոյսից»։

Բեռնը ներկայացնող ակումբից հեթ-տրիկ է գրանցել Սամուել Էսենդեն, երկու անգամ աչքի է ընկել Քրիստիան Ֆասանախտը, մեկական գոլ են խփել Էլվին Սանչեսը, Ալան Վիրջինիուսը և Քրիս Բեդիան։

Տանտերերից դուբլ է ձևակերպել Էլմին Ռաստոդերը, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավել է Լեոնարդո Բերտոնեն։

«Թունը» հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստով. 45+3-ին կարմիր քարտ է ստացել Մարկո Բյուրկին, իսկ 76-ին` Յան Բամերտը։

Մաուրո Լուստրինելիի գլխավորած թիմը 4-րդ անընդմեջ պարտությունն է կրել։ «Թունը» 74 միավորով առաջին տեղում է և չեմպիոնությունն ապահովել է դեռ նախորդ տուրում։ «Յանգ Բոյսը» 54 միավորով 6-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ «Թունը» պատմության մեջ առաջին անգամ է դարձել Շվեյցարիայի չեմպիոն։ Ակումբը հանդիպումից հետո ստացել է չեմպիոնական տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026