Յունայթեդի  ձախողումը. Վուլվզը հյուրընկալվելիս հաղթեց «կարմիր սատանաներին»🎥

Յունայթեդի ձախողումը. Վուլվզը հյուրընկալվելիս հաղթեց «կարմիր սատանաներին»🎥

03/01/2022 - 23:27

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 21-րդ տուրի վերջին հանդիպումը. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմտոնի» դեմ։

Որքան էլ զարմանալի է` հանդիպման մեծ մասն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին, ինչն էլ նպաստեց, որ Բրունո Լագեի սաները հաղթեն 1:0 հաշվով. «գայլերին» հաղթանակ պարգևեց 82-րդ րոպեին Ժոաո Մոուտինիոյի խփած գոլը։

Այսպիսով, «Վուլվերհեմպտոնը» հաղթեց 1:0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Վուլվզը» վաստակեց 28 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Յունայթեդը», 31 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022