Մոնցան աշխատում է առաջին խոշոր տրանսֆերի ուղղությամբ

Մոնցան աշխատում է առաջին խոշոր տրանսֆերի ուղղությամբ

06/06/2022 - 12:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մոնցան», հաղթելով իտալական Բ սերիայի փլեյ-օֆֆ-ը, պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ա սերիայի ուղեգիր։

Այժմ ակումբը պատրատսվում է լրջորեն ամրապնդել կազմը` 2022/23 մրցաշրջանին մարտունակ ներկայանալու համար։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Մոնցան» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի ծառայություններով, ով 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Սամդորիայի» կազմում։

«Բիանկոռոսինները» 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում բավական հաջող բանակություններ են վարում միլանյան ակումբի հետ։

Հաղորդվում է, որ «Մոնցան» Սենսիի տրանսֆերի դիմաց պատրաստ է «ներաձուրիներին» վճարել 15 մլն եվրո. այժմ գործարքը վերջնական փուլում է։

Հավելենք, որ Ստեֆանո Սենսին «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 52 հանդիպում` դառնալով 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Մոնցան» պատկանում է «Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիին։

Ակումբի տնօրենների խորհրդի նախագահն էլ «ռոսոներիների» նախկին սպորտային տնօրեն Ադրիանո Գալիանին է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022