Մոդրիչը կրկնել է Մեսիի տպավորիչ ցուցանիշը
Մոդրիչը կրկնել է Մեսիի տպավորիչ ցուցանիշը
16/11/2026 - 11:57

Լուկա Մոդրիչը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրի հանդիպմանը (2:1) և կրկնել Լիոնել Մեսիի տպավորիչ ցուցանիշը։

Մոդրիչը խորվաթների կազմում անցկացրել է 208-րդ հանդիպումը, ինչը հավաքականների մակարդակով պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Մեսին Արգենտինայի հավաքականում նույնպես դաշտ է դուրս եկել 208 անգամ։

41-ամյա Մոդրիչը դեռ կարող է շրջանցել Մեսիին, քանի որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը վերջերս ավարտեց միջազգային կարիերան։

Այդ ցուցանիշով բացարձակ առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը Պորտուգալիայի ազգային հավաքականում անցկացրել է 234 հանդիպում։

Լավագույն տասնյակում են նաև Բադեր Ալ Մութավան (Քուվեյթ, 202 հանդիպում), Սոհ Չին Անը (Մալայզիա, 195), Հասան Ալ Հայդոսը (Կատար, 194), Ահմեդ Կանոն (Օման, 193), Ահմեդ Հասանը (Եգիպտոս, 184), Անդրես Գուարդադոն (Մեքսիկա, 182), ինչպես նաև Սերխիո Ռամոսը (Իսպանիա, 180)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026