Մեծ Բրիտանիայի վարչապետը` սկանդալի կիզակետում. նա պետբյուջեի մի մասը ծախսել է Նորվիչի խանութում

Մեծ Բրիտանիայի վարչապետը` սկանդալի կիզակետում. նա պետբյուջեի մի մասը ծախսել է Նորվիչի խանութում

26/09/2022 - 10:13

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Լիզ Թրասը հայտնվել է սկանդալի կիզակետում։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Թրասը ֆուտբոլի մեծ սիրահար է և երկրպագում է Չեմպիոնշիփում հանդես եկող «Նորվիչին»։

Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազ Էմիլի Թորնբերին վերջերս նամակ է հղել երկրի Արտաքին գործերի նախարարություն` կապված Թրասի` 2021 թ. սեպտեմբերից 2022 թ. հունիս ընկած ժամանակահտավծում կատարած մի շարք ծախսերի հետ։

Այդ ժամանակահատվածում Թրասը եղել է հենց Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար ու նրա ծախասերն անսպասելի ավելացել են 45%-ով։

Գլխավոր դատախազը հրապարակավ դիմել է նախարարության խոսնակին` կասկածի տակ դնելով երկրի ներկայիս վարչապետի մի շարք ծախսեր։

Խոսքը, մասնավորապես, բարձրաճաշակ ուտեստների, առաջողության և գեղեցկության, մեծ քանակության բրիտանական գինիների, բնակարանի ներքին հարդարանքի համար կատարված ծախաերի մասին է։

Բացի դրանից, Թորնբերին կասկածի տակ է դրել նաև Թրասի` «Նորվիչի» ֆան շոփում կատարած 1841 և վարսավիրանոց կատարած երկու այցի ժամանակ կատարած 4333 ֆունտ ստերլինգի կատարած ծախսերը։

Բանն այն է, որ այդ գումարները համարվում եմ երկրի պետական բյուջեի մաս։

Նշենք, որ երկրի գլխավոր դատախազն իր կոչը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում, քանի որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչները չեն արձագանքել զեկույցի նախնական խնդրանքին։

Հավելենք, որ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել սույն թվականի սեպտեմբերի 6-ին։

47-ամյա ղեկավարը Մարգարեթ Թետչերից և Թերեզա Մեյից հետո միայն երրորդ կինն է, ով դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022