Մբապեն գերազանցել է Մեսսիի ռեկորդը
ՉԼ 3-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն 5։0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բրյուգեի» նկատմամբ։
Հանդիմպան 52-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Կիլիան Մբապեն, ով հանդիպման մնացած հատվածում հասցրեց դառնալ 3 գոլի հեղինակ։
Նրա երկորդ գոլը մրցաշարում 15-րդն էր։ Այդ կերպ Մբապեն դարձավ ՉԼ պատմության ընթացքում ամենաերիտասարդ ֆուտբոլիստն (20 տարեկան, 306 օր), ում հաջողվել է հասնել նման ցուցանիշի հասնել։ Մպաբեն գերազանցեց Լեո Մեսսիի ցուցանիշն, ով այդ արդյունքին հասել էր 21 տարեկանում։
# Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ