Մարսելո. Բոլորը գիտեն, թե ես ինչ երջանիկ եմ, երբ հագնում եմ Ռեալի մարզաշապիկը

Մարսելո. Բոլորը գիտեն, թե ես ինչ երջանիկ եմ, երբ հագնում եմ Ռեալի մարզաշապիկը

22/04/2019 - 16:18

«Ռեալի» պաշտպան Մարսելոն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Աթլետիկի» դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Պատրաստվում եմ ես հեռանալ թիմի՞ց: Ինձ պետք չէ ասել իմ ապագայի մասին, որովհետև բոլորը գիտեն, թե ես ինչ երջանիկ եմ, երբ հագնում եմ այս մարզաշապիկը:

«Ռեալն» իմ տունն է: Դուք պետք է քրտնեք այս մարզաշապիկի համար և պահեք այս տարբերանշանը աշխարհի գագաթին: Ես երբեք չեմ դադարել աջակցել իմ թիմակիցներին, նույնիսկ երբ չէի խաղում:

Բենզեմա՞ն: Մենք բոլորս գիտենք, թե ինչ որակներ ունի Կարիմը և ինչ է անում նա մեր թիմի համար: Նա մեր առաջատարներից մեկն է: Ես շատ ուրախ եմ նրա խփած գոլերի համար, բայց Բենզեման ավելի շատ կուրախանա հաղթանակի համար, որը մեզ պետք էր, ոչ թե գոլերի:»,- Մարսելոի խոսքերն է մեջբերում BeIN Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022