Մարադոնան Պելեին շուտափույթ առողջություն է մաղթել

Մարադոնան Պելեին շուտափույթ առողջություն է մաղթել

10/04/2019 - 17:56

Դիեգո Մարադոն շուտափույթ առողջություն է մաղթել Պելեին:

«Այսօր լրացավ այս նկարի 40-ամյակը: Սա Ռիո դե Ժանեյրոյում էր, որտեղ մենք հանդիպեցինք իրար:

Ինչ երիտասարդ էինք մենք…: Արքա Պելե, ես մաղթում եմ քեզ շուտափույթ առողջություն և շատ ուժ»,- գրել է Մարադոնան Instagram-ի իր էջում :

Նախորդ շաբաթ Պելեի առողջական վիճակը վատթարացել էր և նրան տեղափոխել էին Փարիզի հիվանդանոցներից մեկը:

Նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից և նա վերադարձել է Բրազիլիա:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022