Ճապոնիան հաղթանակ կորզեց Իսլանդիայից 🎥
Ճապոնիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին։
«Սամուրայները», ունենալով խաղային մեծ առավելություն, միայն խաղավերջում կարողացան հաղթանակ կորզել. 87-րդ րոպեին աչքի ընկավ Կոկի Օգավան։
Հաջիմե Մորիյասուի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ն այլևս նախատեսված ընկերական հանդիպում չունի։
Ճապոնացիները Մունդիալի F խմբում հունիսի 15-ին կմրցեն Նիդերլանդների, հունիսի 21-ին` Թունիսի, իսկ հունիսի 26-ին` Շվեդիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml