ՀՖՖ-ն հրապարակել է VBET ՀՊԼ-ի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդների ցանկը

ՀՖՖ-ն հրապարակել է VBET ՀՊԼ-ի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդների ցանկը

21/06/2022 - 16:30

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը։

«Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները.

  1. Դավիդ Յուրչենկո, «Ալաշկերտ», «Փյունիկ»
  2. Սերժ Դեբլե, «Արարատ», «Փյունիկ»
  3. Ուգո Ֆիրմինու, «Փյունիկ»
  4. Գևորգ Ղազարյան, «Փյունիկ»
  5. Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
  6. Արտակ Դաշյան, «Փյունիկ»
  7. Յուսուֆ Օտուբանջո, «Արարատ-Արմենիա»
  8. Մաիլսոն Լիմա, «Արարատ-Արմենիա»
  9. Ուիլֆրեդ Էզա, «Արարատ-Արմենիա»
  10. Դավիթ Տերտերյան, «Արարատ-Արմենիա»
  11. Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
  12. Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
  13. Ժոզե Էմբալու, «Ալաշկերտ»
  14. Տիագո Կամետա,«Ալաշկերտ»
  15. Հրայր Մկոյան, «Արարատ»
  16. Էդգար Մալաքյան, «Արարատ»
  17. Ժիրայր Մարգարյան, «Արարատ», «Ուրարտու»
  18. Արթուր Միրանյան, «Ուրարտու»
  19. Ուգոչուկվու Իվու, «Ուրարտու»
  20. Պետրոս Ավետիսյան, «Նոա»
  21. Արթուր Ավագյան, «Սևան», «Նորավանք»
  22. Բաբու Չամ, «Սևան», «Նորավանք»
  23. Արգիշտի Պետրոսյան, «Վան»
  24. Ստյոպա Մկրտչյան, ԲԿՄԱ
  25. Արթուր Սերոբյան, ԲԿՄԱ

«Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները.

  1. Եղիշե Մելիքյան, «Փյունիկ»
  2. Դմիտրի Գունկո, «Արարատ-Արմենիա»
  3. Վարդան Բիչախչյան, «Արարատ»
  4. Ռոբերտ Արզումանյան, «Ուրարտու»
  5. Վահե Գևորգյան, «Նորավանք»

Նշենք, որ քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունիսի 27-ը՝ ժամը 18:00, որին մասնակցելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ակումբները, որոնք ունենալու են մեկական ձայն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022