Հարավայի Կորեայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
Հարավային Կորեայի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Տրինդադ և Տոբագոյի թիմին։
ԱՄՆ-ի Յուտա նահանգի Փրովո քաղաքում կայացած խաղում Մյոն Բո Հոնգի գլխավորած թիմից դուբլ է են գրանցել Հին Մին Սոնը և Չժո Գյու Սոնը, մեկ գոլ էլ խփել է Հվան Չի Չհանը։
«Ասիայի վագրերը» նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունիսի 4-ին Սենդիում մրցելով Սալվադորի հավաքականի դեմ։
Հարավկորեացիները Մունդիալի A խմբում են և հունիսի 12-ին կհանդիպեն Չեխիայի, հունիսի 19-ին` Մեքսիկային, իսկ հունիսի 25-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։
Տրինդադ և Տոբագոյի հավաքականը հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml