Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը ցուցադրական հանդիպում անցկացրին Ծովագյուղում

Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը ցուցադրական հանդիպում անցկացրին Ծովագյուղում

15/06/2022 - 23:18

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հունիսի 15-ին` Ծովագյուղում տեղի ունեցավ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։ 

Միջոցառմանը ներկա էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։ Միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։

Մրցող կողմերը հանդիպումն անցկացրել են հետևյալ կազմերով.

ՖԻՖԱ՝ 1․ Արսեն Բեգլարյան, 3․ Լևան Կոբիաշվիլի, 4․ Ֆերնանդո Հիերո, 7․ Կախա Քալաձե, 10․ Ալեքսանդր Իաշվիլի, 17․ Թիմ Կեհիլ, 33․ Ռայան Նելսոն, թիմի ավագ՝ 9․ Ջիանի Ինֆանտինո

Հայաստան՝ 1․ Ռոման Բերեզովսկի, 5․ Հարություն Վարդանյան, 8․ Ռազմիկ Գրիգորյան, 9․ Ալբերտ Սարգսյան, 11․ Անդրեյ Մովսեսյան, 14․ Յուրա Մովսիսյան, 22․ Էդգար Մանուչարյան, թիմի ավագ՝ 6․ Յուրի Ջորկաեֆ

Լուսանկարները` ՀՖՖ մամուլի ծառայության։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022