Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի մարտին

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի մարտին

14/01/2022 - 16:32

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ:

 Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

Մինչ այս երկու երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է տարել Չեռնոգորիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հավաքականի դեմ: 

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը վերջին անգամ Երևանում ընկերական հանդիպում անցկացրել է 2018 թ. հունիսի 4-ին, երբ մրցում էր Մոլդովայի ընտրանդու դեմ (0:0)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022