Հայաստանի հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ հանդիպման համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ հանդիպման համար

08/06/2022 - 14:00

Այսօր` հունիսի 8-ին` Գլազգոյի «Հեմպդեն պարկ» մարզադաշտում` Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Շոտլանդիայի ընտրանու դեմ։

ՀՖՖ մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը.

Դարպասապահներ – Դավիդ Յուրչենկո, Հենրի Ավագյան, Ստանիսլավ Բուչնև

Պաշտպաններ – Արման հովհաննիսյան, Վարզդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Ժիրայր Մարգարյան, Հրայր Մկոյան, Հովհաննես Համբարձումյան, Ստյոպա Մկրտչյան

Կիսապաշտպաններ – Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Էդուարդ Սպերցյան, Հովհաննես Հարությունյան, Սոլոմոն Ուդո, Ռուդիկ Մկրտչյան, Արտակ Դաշյան, Վահան Բիչախչյան

Հարձակվողներ – Էդգար Բաբայան, Տիգարն Բարսեղյան, Սարգիս Ադամյան

Նշենք, որ հայտացուցակից դուրս են մնացել Արսեն Բեգլարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մալաքյանն ու Արթուր Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա – Հայաստան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022