Հայաստանի հավաքականի հայտացուցակը` առաջիկա խաղերի համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակը` առաջիկա խաղերի համար

02/10/2020 - 23:55

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղացողների ցանկը, որոնք հոկտեմբերին միանալու են մեր ազգային հավաքականին՝ նախապտրաստվելու առաջիկա երեք հանդիպումներին։

Մեր ընտրանին հոկտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցնացնի Ալբանիայի հավաքականի դեմ․ խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17։00-ին։ Հոկտեմբերի 11-ին Խոակին Կապառոսի թիմը Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրի շրջանակում Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին Էստոնիայում կհյուրընկալվի տեղի հավաքականին։

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 5-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 3 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 30 ֆուտբոլիստի: Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը: Կրկին հավաքական են հրավիրվել «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը և  «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այդ անգամ հավաքականին կմիանան նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:  

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Սևակ Ասլանյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – առանց ակումբի

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Ալիկ Առաքելյան – «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Յուրի Գարեգինյան – «Նոա»

Բենիկ Հովհաննիսյան – «Նոա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյանը չի հրավիրվել ազգային հավաքական, քանի որ դեռևս գտնվում է վերականգնման փուլում, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումներից հետո, վերադառնալով Արգենտինա, երկու շաբաթ գտնվել է կարանտինի մեջ և երկար ժամանակ չի մարզվել:

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022